News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելառուսական իշխանությունները բացատրել են, թե ինչու են ընդդիմության առաջնորդներին իջեցրել Ռուսաստան մեկնող գնացքից:

Սկզբնապես հաղորդվում էր, որ նրանց ձերբակալել էին թմրանյութերի պատճառով, սակայն մարտի 30-ի դատարանի որոշումից հայտնի է դարձել, որ նրանք մեղավոր են ճանաչվել «անվայել հայհոյանքներ» ասելու համար:

Անկարգ վարքագծի համար Միացյալ քաղաքացիական կուսակցության նախագահ Անատոլի Լեբեդենկոն,  «Արդար աշխարհ» կուսակցության առաջնորդ Սերգեյ Կալյակինը եւ  «Եվրոպական Բելառուս» քաղաքացիական ընկերության համակարգող Ալեքսանդր Ատրոշչենկովը կվճարեն 350 հազար բելառուսական ռուբլի տուգանք (40 դոլարից քիչ ավելի):

Լեբեդենկոն, Կալյակինը եւ Ատրոշչենկովը Օրշա կայարանում մարտի 28-ին իջեցվել էին Մինսկից Մոսկվա ուղեւորվող գնացքից բելառուսցի սահմանապահների կողմից: Ընդդիմության առաջնորդները Ռուսաստան էին մեկնում, որպեսզի այնտեղից թռչեին Բրյուսել` Եվրահանձնաժողովի անդամների հետ հանդիպումներ անցկացնելու նպատակով, հայտնում է Lenta.ru-ն:

2012թ. փետրվարի վերջին բելառուսական լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ երկրի իշխանությունները կազմել են այն քաղաքացիների ոչ պաշտոնական ցուցակը, որոնց արգելված է երկրից բացակայել: Ցուցակում, ինչպես հաղորդվում էր, ընդգրկված են շուրջ 100 ընդդիմադիր ազդեցիկ քաղաքական գործիչներ:  2012թ. սկզբից  երկրից բացակայելու թույլտվություն չէին ստացել մի շարք ընդդիմադիրներ: Մարտի 21-ին հարցազրույցներից մեկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն  խոստովանել էր ցուցակի գոյության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ