News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ստամբուլի հատուկ իրավասություններով դատախազ Հիքմեթ Ուսթան Դինքի սպանության գործով դատարանի կայացրած որոշումը բողոքարկել է վճռաբեկ դատարանում։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝  Հիքմեթ Ուսթայի ներկայացրած բողոքարկման տեքստը կազմված է եղել 30 էջից, որտեղ խիստ քննադատության է ենթարկվել դատարանի կայացրած որոշումը։

Դինքի սպանության գործով վճիռը կայացվելուց հետո Հիքմեթ Ուսթան հայտարարել էր, թե սուտ է  դատարանի կայացրած այն որոշումը, թե սպանության գործում չկար հանցավոր կառույց եւ ապացույցներ: «Ուզում եմ շեշտեմ, որ հանցավոր կառույց է կա, փաստեր էլ կան եւ մի բան էլ ավել կա: Դատարանը գործը վատ է ուսումնասիրել: Դրա ապացույցներից մէկն էլ այն է, որ դատարանը մոռացել էր վճիռ կայացնել 19-րդ մեղադրյալի նկատմամբ»,-նշել է դատախազը` պնդելով, որ դատարանը սխալ որոշումներ է կայացրել եւ ազատել գլխավոր կասկածյալներից Էրհան Թունջելին:

Նշենք, որ հունվարի 17-ին թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու եւ կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց եւ դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի՝ Mc Donald’s-ի պայթյունի համար։ Սակայն դատարանը նրան ազատ արձակման որոշում է կայացրել` հաշվի առնելով, որ նա այսքան ժամանակ գտնվել է կալանքի տակ: Համապատասխան գործընթացից հետո Էրհան Թունջելը ազատ է արձակվել:

Դատարանի որոշմամբ Դինքի սպանության գործով 19 մեղադրյալների վրայից հանվեց ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ