News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆիննական դպրոցներից մեկում երիտասարդը կրակ է բացել: Ըստ տեղական ոստիկանության տվյալների` 20-ամյա երիտասարդը մի քանի անգամ կրակել է ուսումնական հաստատության երրորդ հարկի դասարաններից մեկի դռանը:

Այդ պահին լսարանում են գտնվել ուսուցիչը եւ 14 աշակերտներ: Պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել:

Ներկայումս հանցագործը ձերբակալված է, նա  դիմադրություն ցույց չի տվել, հայտնում է Life News-ը: Հաստատված է, որ նա այդ դպրոցի սան չի եղել: 

Տեղի ունեցածից հետո դպրոցում տարհանում է կազմակերպվել, երեխաներին հոգեբանական օգնություն են ցուցաբերել մասնագետները եւ եկեղեցու սպասավորները:

Մինչդեռ ոստիկանները կարծում են, որ այսօր քաղաքի մեկ այլ թաղամասում հենց այդ նույն մարդն է  վիրավորել տեղի բնակիչներից մեկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ