News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մալիի ռազմավարական քաղաքներից մեկը` Քիդալը, մարտի 30-ին գրավվել է ապստամբ տուարեգների եւ նրանց համախոհ իսլամիստների կողմից:

Դեպքերի ականատեսը պատմել է, որ զինված իսլամական «Անսար Դին» խմբավորման առաջնորդի մարդիկ մտել են քաղաք եւ ասել.  «Դուրս եկեք փողոցներ, մի վախեցեք», հայտնում է  «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Մինչդեռ, Արեւմտյան Աֆրիկայի երկրների առաջնորդները Մալիում իշխանությունը զավթած զինվորականներին  սպառնացել են պատժամիջոցներով, եթե մինչեւ ապրիլի 2-ը երկրում սահմանադրական կարգուկանոնը չվերականգնվի:

«Հանուն Ազավադի ազատագրման ազգային շարժում» կազմակերպության անդամ տուարեգներն սկսել են Սահարա անապատի Ազավադ տարածաշրջանի ազատագրման համար պայքարը, որը ներառում է Մալիի հյուսիս-արեւելքը եւ արեւելքը, Բուկինա Ֆասոյի հյուսիսը, Նիգերիայի  արեւմուտքը եւ հյուսիս-արեւմուտքը, ինչպես նաեւ Ալժիրի հարավ-արեւելքը եւ Լիբիայի հարավ-արեւմուտքը: 

Ըստ լրատվամիջոցների` նախկինում տուարեգների շարժմանն աջակցում էր լիբիական Ջամահիրիայի նախկին առաջնորդ  Մուամար Քադաֆին, իսկ նրա մահվանից հետո սեպարատիստների բռնության ալիքը հովանավորում էին Քադաֆիի նախկին համախոհները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ