News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` մարտի 30-ին, արտարժույթի առուվաճառքի գործարք չի կայացել: Սակայն դոլարի պահանջակի փոխարժեքը բավական բարձր էր (1դոլար/391.5 դրամ) եւ գերազանցում էր երեկվա բորսայական միջին ցուցանիշը (1դոլար/391.25 դրամ): Դոլարն առաջարկվել է նվազագույնը 1դոլար/391.50դրամ փոխարժեքով:

Կանխիկ արտարժույթի շուկայում արդեն կան փոխանակման կետեր, որտեղ դոլարի առքն իրականացվում է 390.5 դրամով: Դոլարի վաճառքի նվազագույն փոխարժեքը 392 դրամն է:

Նշենք, որ բորսայում այսօր պասիվություն էր նաեւ մյուս հարթակներում, նույնիսկ վարկային ռեսուրսների հարթակում գործարք չի կայացել; Փոխարենը` կորպորատիվ պարտատոմսերի հաթակում վաճառվել է «Արարատբանկի» 1 արժեմտրոնային պարտատոմս` 10 հազ. 176 դրամով (պարտատոմսի անվանական արժեքը 10 հազ. դրամ է):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ