News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում նորարարության, ՏՀՏ միջոցներով տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացմանն ուղղված մրցույթ կանցկացվի:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Բիզնես ինկուբատորը եւ «Եվրասիա միջազգային համալսարանը» (ԵՄՀ)՝ Key Solutions խորհրդատվական ընկերության աջակցությամբ, հայտարարում են նորարարության, ՏՀՏ միջոցներով տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացման, էլեկտրոնային բիզնեսի խթանման մրցույթ հետեւյալ ուղղություններով՝

• Պետական ծառայություններ

• էլեկտրոնային առեւտուր

• ՏՀՏ կիրառման արդյունավետությունը բիզնեսի տարբեր բնագավառներում

• Գործարարության նոր եւ նորարար ուղղություններ:

Հաղթող թիմերը նորարարության եւ մրցունակության բարձրացման գաղափարների փորձնական նախատիպերը կամ աշխատանքային մոդելները հնարավորություն կունենան ներկայացնելու «Դիջիթեք Բիզնես Ֆորում» եւ «Եվրասիական տնտեսական միջազգային երիտասարդական համաժողովի» IT-Start-ups մրցույթում: Բացի այդ` նորարական գաղափարների համար կկազմվեն համապատասխան բիզնես-պլաններ եւ փաստաթղթեր ֆոնդահայթայթման համար: Հնարավոր է նաեւ` հաղթող թիմերին տրամադրվի աջակցություն` նորաստեղծ ընկերություն գրանցելու համար:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչեւ 2012թ. ապրիլի 12-ը, ժամը 18:00-ը՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, ԲՈՒՀ, էլ.փոստ եւ հեռախոսի համար) [email protected] հասցեին, վերնագրում նշելով «start-up» բառը:

Տպել
Ամենաշատ