News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվայում երեք շներ փախցրել են իրենց տիրոջ ավտոմեքենան, ավտովթար սարքել եւ դեպքի վայրից դիմել փախուստի` ոստիկանների աչքի առաջ:

Արտասահմանյան մեքենայի կին սեփականատերը, դուրս գալով խանութից, տեսել է, որ իր մեքենան շարժվում է, իսկ ներսում եղել են միայն իր երեք շները:

 Աղջիկը որոշ ժամանակ որոնել է վթարի մեղավորներին, նույնիսկ բեռնախցիկում է նայել, իսկ այնուհետեւ, լուսանկարելով շների մասնակցությամբ վթարը, կանչել է ճանապարհային ոստիկանություն: 

Ինչպես հայտնի է դարձել ավելի ուշ, տերը հեռու է գնացել գործով` կենդանիներին թողնելով շարժիչը միացրած  մեքենայում: Առանց հսկողության մնացած շները տեղափոխվել են վարորդի նստատեղ եւ ինչ-որ կերպ մեքենան շարժման մեջ են դրել: Պոչավոր ավտոսիրողներին չի հաջողվել հեռու գնալ. հարվածել են  ոչ հեռու կանգնած թանկարժեք արտասահմանյան մակնիշի ավտոմեքենային:

Ավարտելով փաստաթղթերի ձեւակերպման գործողությունները` իրավապահ մարմինների աշխատակիցները եւ աղջիկը տեսել են, որ մեղավորներով մեքենան փախել է ճանապարհային պատահարի վայրից: Շները կրկին գնացել են... մեքենան գտել են ճանապարհին` մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, հայտնում է rbc daily-ն` հղում անելով  «Ալֆա ապահովագրում» ընկերության մամլո հաղորդագրությանը: Շնային վթարը համարվել է ապահովագրական դեպք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ