News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ձախ ճակատի համակարգող Սերգեյ Ուդալցովը հրաժարվել է մասնակցել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` չգրանցված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Հանդիպումը կկայանա այսօր` ապրիլի 2-ին Կրեմլում:

Շարժման` լրատվամիջոցներին ուղարկված մամլո  հաղորդագրությունում ասվում է, որ  «քաղաքական բարեփոխման ոչ մի քննարկում Կրեմլում ապրիլի 2-ին չի նախատեսվում»: «Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հանդիսավոր ճառ կասի, իսկ ընդդիմության ներկայացուցիչները լռելյայն կլսեն այն: Հանդիպման նման ձեւաչափը ինձ համար սխալ է: Ես միշտ կողմ եմ եղել իշխանության եւ ընդդիմության միջեւ կառուցողական երկխոսությանը, սակայն ձեւական միջոցառմանն իբրեւ «կրեմլյան համր դեկորացիա» մասնակցելու մեջ իմաստ չեմ տեսնում», - հայտարարել է Սերգեյ Ուդալցովը, գրում է Infox.ru-ն:


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ