News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն անտարբեր չէ իր գործընկերների միջեւ հարաբերությունների նկատմամբ: Այդ մասին, այսօր` ապրիլի 2-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով Բաքվից հնչող բացասական գնահատականները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը:

«Միջնորդներն ազնվորեն են կատարել եւ կատարում իրենց պարտականությունները` չնահանջելով Հելսինկյան եզրափակիչ ակտի  սկզբունքներից` ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարում, տարածքային ամբողջականության պահպանում եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Համանախագահների դիրքորոշումը չի փոխվել»,- հայտարարել է Լավրովը` հավելելով, որ դա արտացոլված է ԵԱՀԿ ՄԽ համանագահող երկրների ղեկավարների հայտարարություններում, այդ թվում` Դովիլի հայտարարության մեջ:

«Թե ինչպես են գնահատում կողքից, ես տարբեր արտահայտություններ եմ լսել` զգացմունքային եւ ոչ պաշտոնական:  Բայց պաշտոնական դիրքորոշումը արտացոլվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ու համանախագահների` Աստանայում 2010թ. ԵԱՀԿ գագաթաժողովում ընդունած համատեղ հայտարարությունում»,- նկատել է Լավրովը:

Նրա խոսքով, ինչպես նշված հայտարարության, այնպես էլ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարություններում արտացոլված է համանախագահների աշխատանքին տրված բարձր գնահատականները: «Դա ամրապնդված է թղթի վրա, արտացոլում է երկու պետությունների պաշտոնական դիրքորոշումը, որը նրանք չեն փոխել»,- ասել է Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ