News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ գյուղում եւ Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասում բնակվող 20 ընտանիքներ ստացել են իրենց հողամասերի նկատմամբ հիմքերի վերականգնման իրավունք:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սույն որոշումները բնակիչներին է հանձնել անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով շնորհավորելով ներկաներին, նկատել է, որ երկարամյա այս խնդիրը փուլ առ փուլ լուծում է ստանում:

«Նմանատիպ խնդիրները մենք փուլերի ենք բաժանել. առաջին հերթին ուսումնասիրվում են տնամերձերը, այնուհետեւ քննարկվում է գյուղատնտեսական նշանակության հողերի հարցը: Այսօր ձեզ հանձնելով հողերի իրավական հիմքերի վերականգնման փաստաթղթերը, մեկ անգամ եւս վստահեցնում ենք, որ քաղաքապետարանը պատրաստակամ է աջակցել ու օգնել, որպեսզի բոլոր հողօգտագործողները հնարավորին շուտ ստանան այդ որոշումները, որից հետո արդեն  կադաստրի պետական կոմիտեում կկարողանան գրանցել իրենց գույքը»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նկատենք, որ Երեւանի Չարբախ թաղամասի եւ Հաղթանակ գյուղի տարածքում դեռեւս 1990-ական թվականներին հողատարածքներ են հատկացվել բազմաթիվ ընտանիքների: 2005թ.-ից մինչ օրս հողամասերի հատկացման հիմքերը վերականգնելու եւ հողամասերի հատակագծեր թողարկելու համար հարցին լուծում է տրվել միայն առանձին դեպքերում:

Քաղաքապետի որոշումները ստացած բնակիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանից, նշել են, որ իսկապես երկար տարիներ է պահանջվել հարցին լուծում տալու համար. «Շատ շնորհակալ ենք Ձեզանից պարոն Մարգարյան, որ անհնարին թվացող մեր այս գործը ավարտին հասցրեցիք: Հիմա մենք մեզ լիիրավ սեփականատեր ենք զգում»:

Քաղաքապետը վստահեցրել է, որ լուծում են ստանալու ոչ միայն Հաղթանակ գյուղի այլեւ մնացած բոլոր մասնավոր տնատիրությունների բնակիչների խնդիրները. «Համոզված եղեք, որ քաղաքապետարանը միշտ բնակիչների կողքին է: Վստահեցնում եմ, որ հուզող բոլոր հարցերին մենք ժամանակի ընթացքում հաստատ լուծումներ ենք տալու»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ