News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սիրիայում իրավիճակի կարգավորման համար հարկավոր է անհապաղ դադարեցնել բռնությունն ու երկխոսություն սկսել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երեւանի պետհամալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ:

Խոսելով ստեղծված իրավիճակի պատճառների մասին` նախարարը նշել է, թե Սիրիայի ղեկավարությունը հակամարտության սկզբից շատ սխալներ է գործել, անհամարժեք արձագանք է տրվել, կառավարությունն ուշացել էր բարեփոխումներից: Միեւնույն ժամանակ նա նշել է, թե ցուցարարների մեջ զինված սադրիչներ կային:

Ըստ Լավրովի, Ասադի հրաժարականի պահանջը արյունահեղության պահանջ է: «Գործող նախագահի հրաժարականը պահանջելն ու երկխոսությունից հրաժարվելն անիրատեսական մոտեցում է: Կամ մարդիկ օգնություն են ակնկալում դրսից, կամ դա սադրանք է»,- նշել է Լավրովը` հավելելով, որ ընդդիմության արված կոչերը` երկխոսության գնալու մասին, նույնպես չեն օգնում իրավիճակին, առավել եւս նրանք, ովքեր խոսում են գործող իշխանությունների տապալման մասին, վատ են պատկերացնում, թե ինչ անել հետո:

Լավրովը ողջունել է ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ