News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայկական պատվիրակությունը, որ գտնվում է Բաքվում` մասնակցելու «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի երկրորդ նստաշրջանին, այսօր` ապրիլի 3-ին, մասնակցում է լիագումար նիստին: Սպասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը:

Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է հանրապետական պատգամավոր, հայկական պատվիրակության անդամ Հովհաննես Սահակյանը:

Լիագումար նիստի օրակարգում լսումներ եւ քվեարկություն է կայանալու Եվրանեսթի չորս հանձնաժողովների` կրթության, էներգետիկայի, քաղաքական եւ տնտեսական հարցերի հանձնաժողովների զեկույցների շուրջ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի ելույթին, ըստ Սահակյանի, Իլհամ Ալիեւը բաց չի թողնի հնարավորությունը 40 եվրոպացի պատգամավորների ներկայությամբ արտահայտվելու ղարաբաղյան հարցով: «Եթե նման բան լինի, հայկական պատվիրակությունը արժանի պատասխան կտա` անկախ նրանից, որ գտնվում է Ադրբեջանում: Հայկական պատվիրակության ղեկավար, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն անգլերենով զեկույց է պատրաստել «Խոջալուի իրական դեմքը պատմության մեջ» վերնագրով»,- նշել է Սահակյանը:

Սահակյանը նշել է, որ նախկինում խոստացված հակահայկական ակցիաները չկան, աշխատանքն ընթանում է հանգիստ մթնոլորտում. «Մենք մասնակցում ենք խորհրդարանական վեհաժողովի նիստերին, ապա գնում հյուրանոց»:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, հայկական պատվիրակությունը բաղկացած է 11 անձից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ