News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն եւ «ՎՏԲ-Հայաստան» բանկը թողարկել են համատեղ բրենդային  Visa Alliance պլաստիկ քարտեր:

Քարտատերերը` Classic եւ Gold քարտերով  Հայաստանի եւ նրա սահմաններից դուրս գտնվող  առեւտրի կետերում, ինչպես նաեւ համացանցում վճարումներ կատարելիս  Beeline ցանցում բոնուսներ են ստանում, որոնք կարող են վճարել քարտով ծախսված  յուրաքանչյուր 70 դրամի դիմաց մեկ բալ հաշվարկով: Այդպիսով, քարտի օգտագործումը կնպաստի նաեւ  անկանխիկ վճարումների զարգացմանը:

Ինչպես նշել է ՎՏԲ-Հայաստան բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման բաժնի պետ Արտակ Խաչատրյանը, ներկայումս «ՎՏԲ-Հայաստանն» ունի 156 հազար ակտիվ պլաստիկ քարտ: Մինչեւ տարեվերջ այդ ցուցանիշը նախատեսվում է բարձրացնել 30 - 40%-ով, որոնցից 20 հազարը`  Visa Alliance-ի գծով:

Հիշեցնենք, որ, ըստ ՎՏԲ-Հայաստանի 2011 թվականի տարեկան հաշվետվության, էապես աճել են կրեդիտային քարտերի գծով բանկի ակտիվները (320,4 միլիոն դրամ` 2010 թվականի 19,7 միլիոնի փոխարեն): Բանկի սպառողական վարկային պորտֆելը կազմել էր 43,1 միլիարդ դրամ (շուրջ 110 միլիոն դոլար) կամ 36,5%  ընդհանուր վարկային պորտֆելից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ