News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովը վերածվեց պատմության անբարեխիղճ ընթերցման: Այդ մասին ասվում է Բաքվում` «Եվրանեսթի» ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախագահ Վահան Հովհաննիսյանի տարածած նամակում: Վերջինս անդրադարձել է լիագումար նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթին եւ նշել.

«Ես կցանկանայի հետ կանչել այն նամակը, որն ուղարկել եմ Բյուրոյի բոլոր անդամներին մինչեւ «Եվրանեսթ»-ի երկրորդ լիագումար նիստը, որը տեղի ունեցավ Բաքվում:

Ես փորձել եմ զգուշացնել Բյուրոյի բոլոր անդամներին, որ այս Վեհաժողովը կարող է չարաշահվել Ադրբեջանի իշխանությունների կողմից, ովքեր հայտարարություններ կարող են անել` վնասելով համագործակցության հիմնական ոգին:

Ցավոք, մենք Բաքվում ականատես եղանք այն բանին, ինչը կանխատեսվում էր. «Եվրանեսթի» ԽՎ-ն վերածվեց պատմության անբարեխիղճ ընթերցման եւ միջազգային իրավունքի կողմնակալ մեկնաբանման վրա հիմնված հակահայկական քարոզչության դաշտի»:

Հովհաննիսյանը նշել է, թե «Եվրանեսթի» հայկական պատվիրակությունը հայտնում է իր խորին դժգոհությունն Ադրբեջանի կողմից հյուրընկալության արտոնությունները չարաշահելու կապակցությամբ: «Մենք կոչ ենք անում Վեհաժողովին` ավելի զգուշորեն ընտրել անցկացման վայրը, որպեսզի չհնչեն հայտարարություններ, որոնք կարող են ոչնչացնել փոխըմբռնման, համագործակցության ոգին, որը մենք ձեռք ենք բերել` բազում խնդիրներ հաղթահարելով:

Վախենում եմ, որ այդ խնդիրները վերադառնում են»,- նշել է Վահան Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ