News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այսօր` ապրիլի 3-ին, ընդունել է  Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովին: NEWS.am-ին Աժ-ից հայտնեցին, որ երկուստեք կարեւորվել են միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունը, փոխայցելությունների կազմակերպումը: ԱԺ նախագահն ընդգծել է ջանքերի ակտիվացման կարեւորությունը տնտեսական փոխշահավետ համագործակցություն ծավալելու ուղղությամբ` նշելով խորհրդարանների պատրաստակամությունը սատարելու գործադիր մարմինների նախաձեռնություններին: ԱԺ նախագահի խոսքով` թեեւ վերջին շրջանում համագործակցության ներուժը լիարժեք չի օգտագործվել, Հայաստանը պատրաստ է քննարկելու առկա բոլոր հարցերը եւ փոխըմբռնման մթնոլորտում ու փոխշահավետ հիմունքներով առաջ մղել քաղաքական երկկողմ երկխոսությունն ու տարբեր բնագավառներում գործակցությունը: Նա գոհունակությամբ նշել է, որ երկու խորհրդարաններում ձեւավորվել են միջխորհրդարանական բարեկամության խմբեր: Այժմ խնդիր կա աշխուժացնելու գործակցությունը նաեւ այս ձեւաչափով ՀՀ խորհրդարանի ղեկավարի խոսքով` Հայաստանի համար առանձնակի կարեւորություն ունի ԵՄ-ին վերջերս անդամակցած երկրների եվրաինտեգրման փորձի ուսումնասիրումը եւ ԵՄ շրջանակներում վերջիններիս աջակցությունը Հայաստանին:

Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովը եւս անդրադարձել է հայ-բուլղարական դարավոր բարեկամությանը եւ հատկապես կարեւորել բուլղարահայ համայնքի դերը թե իրեց երկրի կյանքում, թե Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում: Նա հատկապես կարեւորել է միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացումը, որտեղ առկա ներուժը ներկայումս բավարար մակարդակով չի իրացվում: Այս առումով ԲՀ վարչապետն ընդգծել է վիզաների տրման դյուրացման անհրաժեշտությունը, որը կխթանի  գործարարության, զբոսաշրջության, մշակութային կապերի զարգացմանը: Նա կոչ է արել երկու երկրների խորհրդարանականներին ավելի աշխուժացնել փոխադարձ շփումները` նպաստելով հայ-բուլղարական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ