News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն Ադրբեջանին առաջարկել է մասնակցել  «Վիկինգ» նախագծի շրջանակում Սեւ-Բալթիկ ծովերի տրանսպորտային միջանցքի աշխատանքներին: Առաջարկությունը նա կատարել է ադրբեջանցի գործընկեր Արթուր Ռասիզադեի հետ Բաքվում բանակցություների ընթացքում:  

Ըստ նրա` այդ նախագծում Ադրբեջանի մասնակցությունը մի կողմից հնարավորություն կտա շարունակել այդ միջանցքը Կենտրոնական Ասիայի ուղղությամբ, իսկ մյուս կողմից Ադրբեջանին թույլ կտա դուրս գալ Մերձբալթիկա, Բելառուս եւ եվրոպական  այլ երկրներ, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Ուկրաինան, Մոլդովան, Լիտվան եւ Վրաստանը մտադիր են աշխատել Բալթիկ ծով-Սեւ ծով ուղղությամբ փոխադրումների ազդեցության բարձրացման վրա` «Վիկինգ» համակցված գնացքի եւ գործող երկաթուղային շոգեքարշային փոխադրումների օգտագործմամբ:

«Վիկինգ» համակցված գնացքն անցնում է Ուկրաինայով, Բելառուսով եւ Լիտվայով եւ միացնում է Բալթիկ տարածաշրջանի ծովային բեռնատար ուղիների շղթան Սեւ, Միջերկրական եւ Կասպից ծովերի  նմանատիպ համակարգի հետ: Նրա երթուղու ընդհանուր երկարությունը 1753 կմ է:

Այժմ ավարտվում են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը Վրաստանի եւ Մոլդովայի ուղղությամբ Բալթիկ ծով - Սեւ ծով բեռնափոխադրումների համաձայնագրին միանալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ