Բաքվի մեր տանն ապրում է ինչ-որ մի օտար, մեր հարեւանները սպանվել են, իմ պապի ու տատի գերեզմանները բուլդոզերով հարթեցրել են, որովհետեւ նրանք հայ են եղել…
Ո՞վ գիտի, ո՞վ է հաշվել, թե քանի հայ են սպանել Բաքվի քրիստոնեական գերեզմանոցում փոսերի մեջ լցված կամ բաքվից 40 կմ հեռավորության վրա գտնվող ամայի տարածքներում կամ էլ կասպից ծովի ջրերում անհետացած հայերի դիակները…
Բաքվի ջարդերի ժամանակ հիմնական գործողություններից առաջ հայերի տների վրա խաչեր էին նկարում, դրանով ցույց տալով, որ այդտեղ հայ է ապրում…