Ազատ համացանց, կեղծ  լուրեր, իրականության լրացումներ եւ արհեստական ինտելեկտ՝ սրանք այն տեխնոլոգիաների հակիրճ ցուցակն է, որոնք կհամալրեն  2018 թվականին բոլորին եւ յուրաքանչյուրի առօրյան, գրում է Gazeta-ն։

Կրիպտոարժույթը շարունակում է աճ գրանցել

Բիթքոինն անցյալ տարի  առավել շատ  հիշատակված բառերից  մեկն է: Վերլուծաբանները կանխատեսում են  բիթքոինի եւ նմանատիպ  կրիպտոարժույթների գների աճ, ինչպես նաեւ դրանց նկատմամբ հետաքրքրության աճ: Շարքային օգտատերերի համար, որոնք չեն հասցրել ներգրավվել  նոր տեխնոլոգիաների մեջ, կարեւոր կլինի այն, որ պետությունների մեծամասնությունը կստեղծի օրենքներ, որոնցով կկարգավորվեն մայնինգից ստացվող շահույթը, ինչպես նաեւ կանոնկարգ կսահմանեն այս վիրտուալ արժույթի պաշտպանության համար։

Արհեստական ինտելեկտը «կխելացիանա»

Տեխնոլոգիաների ոլորտում առավել հեռանկարայինները կդառնան ինքնուս ալգորրիթմները՝ արհեստական ինտելեկտը։  Չարժի ենթադրել, որ այս ամենը  «բարձրագույն մատերիա» է՝ հեռու շարքային օգտատերերից։ 

Վերջին տարիներին ինտերնետային որոնողական առաջատար կայքերն  ակտիվ աշխատանքներ են իրականացվում  ձայնային օգնականների ուղղությամբ (Cortana-ն Microsoft-ի, Google Assistant-ը Google-ի и «Ալիսա»-ն Յանդեքսի պարագայում)։ Մեքենայական կրթությունը օգնում է  ամեն անգամ ավելի  ճշգրիտ  պատասխաններ տալ հարցերին, ինչպես նաեւ թույլ է տալիս հասկանալ մարդկային խոսքի բովանդակությունը։

Կեղծ լուրերը ծածկում են սոցիալական ցանցերը

2017 թվականին կեղծ հաղորդագրությունների թեման գրանցել  է  աննախադեպ քանակի բարձրաձայնումներ: Սա կապված է Facebook-ում, Twitter-ում կատարված հրապարակումների, ինչպես նաեւ YouTube-ում  քարոզչական  տեսանյութերի մեծ քանակության տարածման հետ։

Bloomberg-ի երկարաժամկետ կանխատեսումների համաձայն՝  արդեն  մի քանի տարի անց, ըստ էության, համացանցում  պրակտիկորեն անհնար կլինի տարբերակել  ճշմարիտ տեղեկությունը կեղծից, իսկ սոցիալական կայքերը ամբողջությամբ կարժեզրկեն իրենց որպես տեղեկատվության աղբյուր։

Օգտատերերի կողմից բեռնված բովանդակության ծավալը օրեցօր աճում է,  իսկ ավտոմատ ալգորիթմները եւ մեխանիկական  մոդերացիան  միշտ չէ, որ արդյունավետ է:

Ինտերնետն ավելի կարագանա

Համաձայն ամերիկյան այնպիսի խոշորագույն ընկերությունների կանխատեսումների, ինչպիսիք են Intel-ը եւ Qualcomm-ը՝ 2018 թվականին սպասվում է 5G ցանցերի արագ աճ ամբողջ աշխարհով: Արդեն 2016 թվականին համացանցային  բովանդակության  67 տոկոսը եղել է տեսանյութային, իսկ ամեն տարի այդ բովանդակությունը աճում է գրանցում։ Օգտատերերի կարիքները բավարարելու համար ստեղծվում են բարձր արագությամբ ցանցեր, որոնք նախատեսված են «ծանր» ֆայլերի արագ ներբեռնման եւ փոխանցման համար:

«Խելացի» տունը կդադարի նորույթ լինել

2018 թվականին  կարելի է  ակնկալել խոշոր արտադրողներից մեծ քանակությամբ սարքավորումներ, որոնք տները կվերածեն մի ամբողջ փոքր ենթակառուցվածքի, որը կապահովի  ավելի հարմարավետ եւ անվտանգ կյանք: Այս տեխնիկան կարելի կլինի կառավարել  անլար կապով՝ տնային Wi-Fi ցանցի եւ սմարթֆոնի  հավելվածի միջոցով:

Նման նորամուծությունների հարմարավետությունը կարելի է հեշտությամբ ներկայացնել պարզ եւ հայտնի օրինակներով՝  այլեւս պետք չի լինի   անհանգստանալ՝ արդյոք արդուկը անջատված է, քանզի  արդեն հնարավոր կլինի արդուկը անջատել վարդակից հատուկ հավելվածի միջոցով։ Այս միջոցը արդեն վաղուց գործում է պրակտիկայում։

Իրականաության լրացումը գրպանում

Եթե վիրտուալ իրականության սաղավարտները լայն զանգվածների շրջանում ժողովրդականություն չգտան,  ապա իրականության լրացումը առավել հեռանկարային է այս առումով: Փաստ է, որ AR տեխնոլոգիաների կիրառման համար անհրաժեշտ չեն ոչ մի լրացուցիչ գործիքներ, այլ միայն ժամանակակից սմարթֆոն:

Արդեն հիմա  կարելի է  կատարել պարզ, բայց առօրյա կյանքում շատ օգտակար գործողություններ, ինչպիսիք են՝ իրական օբյեկտների ֆիզիկական չափումները, անծանոթ փողոցներով պարզեցված նավիգացիան, բնակարանի կահավորման եւ վերանորոգման հարցում օգնությունը եւ այլն:

2017թ. Հայաստանում ամենապահանջված մասնագետները եղել են վարորդները, մատուցողները, բանվորները

Հրապարակվել է 2017-ի ամենատարօրինակ կերակրատեսակների ցանկը

2017–ին արձանագրված աղմկահարույց սպանության դեպքերից քանի՞սն է բացահայտվել

2017 թվականին հայտնաբերված կենդանիների նոր տեսակները

2017 թվականի գլխավոր քաղաքական իրադարձությունները (ֆոտո)

2017թ. NEWS.am–ի 20 ամենաընթերցված հրապարակումները