News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2017-ին հաստատվել է ծառերի վրա ապրող հսկա առնետների գոյությունը: Նրանց մասին նախկինում բազմիցս պատմել են Սողոմոնյան կղզիների բնակիչները, սակայն տեսնել առնետներին դժվարությամբ էր հաջողվում:

Կենդանին ստացել է Uromys vika անունը, նրա երկարությունը մոտ 46 սմ է (քթից մինչեւ պոչ) եւ կշռում է մինչեւ 1 կիլոգրամ՝ գրեթե 3 անգամ ավել, քան սովորական մոխրագույն առնետը:

Հանդիպումը տեղի էր ունեցել 1997 թվականին, սակայն միայն 20 տարի անց այս կենդանիները գենետիկական հետազոտությունների արդյունքում ճանաչվեցին որպես առանձին տեսակներ: Ցավոք, աշխարհում այժմ Tapanal orangutan տեսակի ընդամենը 800 կապիկ կա. կենսաբանները կարծում են, որ նրանք լուրջ վտանգի տակ են:

Մարիանյան ծովային լորձնէակը (Pseudoliparis swirei) ապրում է ջրի 8178 մետր խորության տակ եւ իրենց հիանալի է իրեն զգում:

Կապույտ մորմը, որը մինչ այժմ դեռ անուն չունի, հայտնաբերվել է Գայանայում: Գիտանական Էնդրյու Սնայդերը նշում է, որ բացի այն, որ սա միակ կապույտ գույնի մորմն է, նա, ամենայն հավանականությամբ, բնակվում է գաղութում, ինչը չափազանց անսովոր է սարդերի համար, հաղորդում է Vesti.Ru- ն:

Ծովախեսգետնի նոր տեսակը, որը անվանվել է բրիտանական ռոք խմբի՝ Pink Floyd-ի անունով, եւս համալրել է 2017 թվականի հայտնագործությունների ցանկը: Synalpheus pinkfloydi  ծովախեցգետինները օգտագործում են իրենց մեծ վարդագույն չանչը բարձր ձայնը ստեղծելու համար, որը նույնիսկ կարող է սպանել փոքր ձկների:

Այս տարի Հավայան կղզիների ափին՝ մոտավորապես 305 մ խորության վրա, Etmopterus lailae շնաձկների նոր տեսակ է հայտնաբերվել: Նրանք կարող են լուսավորել մութ միջավայրերը:

Կենդանին մոտ 30 սմ երկարություն ունի եւ կշռում է ընդամենը 0,9 կգ: Այս տեսակի ներկայացուցիչները մյուս շնաձկներից տարբերվում են տարօրինակ երկարավուն մռութով, ինչը օգնում է նրանց սննդի որոնման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ