Սերժ Սարգսյանը հրաժարականից հետո առաջին անգամ խոսել է լրագրողի հետ։ Նա այսօր Շախմատի տուն էր գնացել Ֆեդերացիայի նիստին մասնակցելու։ Լրագրողը կարողացել է շրջանցել թինապահին եւ մեկ հարց տալ երրորդ նախագահին։

Ամուլսարի խնդիրը կարող է միջազգային արբիտրաժ հասնել։ «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերությունը երեկ հայտարարել էր Հայաստանի կառավարության հետ վեճերի առկայության մասին, եւ չէր բացառել, որ կդիմի միջազգային արբիտրաժային դատարան ։ Այս սցենարի դեպքում «Լիդիանը», որ Ամուլսարի ոսկու համար ներդրել է 500 միլիոն դոլար, Հայաստանից կարող է պահանջել ահռելի գումար։  Այսօր, այդ հայտարարությանը արձագանքեց Բնապահպանության նախարարը, ասաց՝ կարծում եմ, ոչ ոք չի կարող Հայաստանի կառավարության հետ խոսել սպառնալիքի լեզվով։ 

Հեղափոխական «դըմփ-դըմփ-հուն» նորից հնչեց կառավարության շենքի առաջ։ Փոխանակման կետերի ու գրավատների աշխատակիցները հանդիպում են պահանջում վարչապետի հետ։ Եթե պետական տուրքի նոր օրենքը հաստատվի, եւ վճարը 60 անգամ բարձրանա՝ 100 հազարից հասնելով 6 միլիոնի, ըստ նրանց, կփակվի փոխանակման կետերի ու գրավատների մեծ մասը, եթե ոչ բոլորը։

Երեւանի կենտրոնում սպանություն է տեղի ունեցել։ Երեկ Տիգրան Մեծ պողոտայի «Քուին բուրգերի» մոտ սրտի շրջանում դանակի հարվածներ է ստացել 29-ամյա Համբարձում Եզեկյանը։ Երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել։ Հարուցվել է քրեական գործ։

Դեբեդում աղջիկ է խեղդվել։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել այսօր, գետից աղջկա դին դուրս են բերել փրկարարները։ Պարզվել է՝ ջրահեղձ է եղել 18-ամյա դպրոցական ՝ Շնող գյուղից։ NEWS.am-ին Շնողի գյուղապետը ասաց, որ աղջիկը հավանաբար ինքնասպան է եղել։ Ընտանիքը լավ պայմաններում չի ապրում, բայց ըստ գյուղապետի, հազիվ թե  պատճառը դա լիներ։ Այլ մանրամասներ նա չհատնեց, ասաց՝ իրավունք չունեմ։

Մեկ ամիս առաջ՝ փետրվարի 18-ին ադրբեջանական զինված ուժերի արձակած կրակոցից վիրավորվել է պարտադիր ժամկետային զինծառայող։ Այս մասին տեղեկացել է Razm.info կայքը՝ հարցում ուղարկելով գլխավոր դատախազությանը։ Թե որտեղ է եղել դեպքը, եւ ինչ աստիճանի վնասվածք է, հայտնի չէ։ Ըստ աղբյուրի՝ վնասվածքների մասին սովորաբար տեղեկություն չի հրապարակվում, եթե զինվորի կյանքին վտանգի չի սպառնում:

Նուրսուլթան Նազարբաեւը հեռացավ նախագահի պաշտոնից՝ իր անունը թողնելով մայրաքաղաքին։ Ղազախստանի խորհրդարանի որոշմամբ՝ Աստանան այսուհետեւ կկոչվի Նուրսուլթան ։ Բացի այս՝ Նազարբաեւի ավագ դուստրը՝ Դարիգան միաձայն ընտրվեց Սենատի խոսնակ, որ երկրորդ պաշտոնն է երկրում ։ NEWS.am-ի հետ զրույցում ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը ընդգծեց, որ պաշտոնաթող նախագահը փաստացի պահպանում է իշխանությունը՝ նա Անվտանգության խորհրդի նախագահն է եւ իշխող «Նուր Օթան» կուսակցության առաջնորդը։ Ըստ փորձագետի՝ Ղազախստանի ներքին ու արտաքին կյանքում ոչ մի լուրջ փոփոխություն չի սպասվում։ 

Դոլարի փոարժեքը դեռ նվազում է, այսօր կազմել է 485 դրամ, եվրոն 551 դրամ է, բրիտանական ֆունտ՝ 642, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 55 դրամ։

Մարտի 21-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ է սպասվում: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին 2-3 աստիճանով կբարձրանա: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +12+14։