Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին պետական օղակում ձեւավորվում է մի նոր կառույց, որը պետք է գործի բիզնես շահերի պաշտպանության շրջանակներում։ Մեզ հասած տեղեկություններով, ՎԶԵԲ-ը կառավարության առջեւ պայման է դրել՝ մինչեւ աշուն ստեղծել բիզնես օմբուդսմենի ինստիտուտ, որը կգործի ՄԻՊ գրասենյակից անկախ եւ միտված կլինի պետական օղակի ճնշումներից պաշտպանել մեծ ու փոքր տնտեսվարողներին։ Որոշ շահագրգիռ ուժեր արդեն իսկ անցել են գործի՝ այդ պաշտոնում տեսնելով իրենց մերձավորներին։

Բիզնես օմբուդսմենի հավակնորդները մի քանիսն են: Իշխանության կուլիսներում քննարկվում է իրավական ոլորտի երիտասարդ պրոֆեսիոնալի ընտրության հարցը, մինչդեռ վարկած կա, որ բիզնես շահերի պաշտպանությամբ կարող է զբաղվել հայտնի գրծարար Խաչատուր Սուքիասյանը: Թեկնածուներից մեկն էլ «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանն է, ով, ի դեպ, առաջիններից էր, որ առաջ քաշեց բիզնես օմբուդսմենի գաղափարը ՓՄՁ պայքարի թեժ շրջանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ