Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարդան Օսկանյանն օրերս ԱՄՆ-ում էր, ինչ առաքելությամբ` «Համախմբումից» չասացին, տեղեկացրին, որ երեկ վերադարձել է: Հարցին` Ծառուկյան-Օսկանյան հարաբերություններն ի՞նչ մակարդակում են, մեր աղբյուրն ասաց` նորմալ, սակայն արդեն մեկ տարի է, իրար չեն հանդիպել: Գրվեց, որ եթե Ծառուկյանի հետ չմիավորվեք, ընդհանրապես ընտրությունների չեք մասնակցելու։

«Աբսուրդ, նման հարց մեզանում չի քննարկվել, մենք Ծառուկյանի համար չէ, որ ստեղծվել ենք: Պետք է հասկանալ մի տրիվիալ ճշմարտություն. առաջիկա ընտրությունները ոչ այնքան կուսակցական, որքան ռեյտինգային քվեարկության արտահայտություն են: Ճիշտ է՝ «Համախմբումը» հանդիպում-բանակցում է մի շարք ուժերի` «Ժառանգության», Արթուր Բաղդասարյանի ՀՎԿ-ի հետ, սակայն մենք առավելաբար բանակցում-հանդիպում ենք ռեյտինգային-հայտնի անհատների հետ, որոնք հակված չեն, կամ նրանց «չեն վերցնում» ՀՀԿ-ի ցուցակով, եւ այլ ցուցակներում արտոնյալ դիրքում են ցանկանում լինել, մենք աշխատում ենք նրանց հետ:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշինքների մասին ընթացող խոսակցություններին, դա ուղղակի միֆ է։ Ընդդիմադիր դաշտում դաշինքային տրամաբանությունը մեզանում երբեք չի աշխատել եւ չի էլ աշխատելու. երբ եկավ ցուցակը կազմելու պահը, իրար հետ չեն կարողանալու լեզու գտնել, առաջին պտուղները, ի դեմս Անուշ Սեդրակյանի, արդեն իսկ ակնառու են»,- արձանագրեց «Համախմբման» անդամը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ