Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախընտրական խոսակցությունների շրջանակներում մարզերում քննարկում են ռեյտինգայինների հարցը։ Եթե որոշ ուժեր լուրջ դժվարություններ ունեն թեկնածուներ առաջադրելու հարցում, ապա Հանրապետականը՝ ճիշտ հակառակը։ Նրա թեւի տակ կհավաքվեն նաեւ բազմաթիվ ոչ կուսակցականներ, որոնք ձայն կբերեն կուսակցությանը։ Ընդ, որում՝ 5-ից մինչեւ 15 թեկնածու առաջադրելու հնարավորությունն այս կուսակցությունում ուզում են առավելագույն շահով օգտագործել։ Եվ, որպեսզի նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածուներն իրար «միս չկրծեն», քննարկում են ընտրատարածքն ավելի փոքր օկրուգների «բաժանելու» հարցը, որտեղ կոնկրետ թեկնածուները փող կբաժանեն, կաշխատեն՝ առանց միմյանց խանգարելու։

Հետո նրանց քվեները կհավաքվեն ՀՀԿ գանձարանում։ Ընդ որում, այս ընտրական օրենսգրքով հարկավոր Է, որ ոչ միայն տվյալ թեկնածուն շատ ձայներ տանի, այլեւ, որ նույն ընտրատարածքում առաջադրված կուսակիցներն Էլ շատ ձայն տանեն։ Այդ դեպքում շանս կա, որ երկրորդ տեղը գրաված թեկնածուն Էլ կանցնի ԱԺ։ Ասենք, Լոռվա մարզում խոսում են, որ առաջադրվելու են «Տաշիրի» Կարեն Կարապետյանը, Դերժավայի Արկադը՝ Արկադի Համբարձումյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արթուր Նալբանդյանը, Կարեն Սարիբեկյանը, Հովիկ Սահակյանը, անգամ Շարմազանովի առաջադրման մասին են խոսում։ Թեեւ, ասում են, նա կտրականապես դեմ Է, կարծում Է, որ իր նման «մեծությունը» միայն ցուցակով պետք Է մասնակցի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ