Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Բազմիցս կրկնված ճշմարտություն է. եթե որեւէ անձ, որեւէ կազմակերպություն կամ որեւէ ազգ իր անհաջողությունների պատճառը փնտրում է իրենից դուրս, ապա այդ անհաջողությունները շարունակվելու են: Ես, օրինակ, ողջ կյանքի ընթացքում այդպես էլ նորմալ անգլերեն չսովորեցի: Նաեւ առավոտյան ծուլանում եմ մարզանք անել: Նաեւ երբեմն ծխում եմ: Նաեւ հաճախ առանց որեւէ անհրաժեշտության Ֆեյսբուք եմ մտնում: Ո՞ւմ մեղադրեմ դրա համար՝ համակա՞րգը, Բաղրամյան – 26-ը, արտաքին թշնամիների՞ն: Բայց այդ դեպքում ես ոչ մի շանս չեմ ունենա երբեւէ շտկելու այս, ինչպես նաեւ իմ բազմաթիվ այլ թերությունները, քանի որ դրա համար պետք են իմ, անձնապես իմ ամենօրյա ջանքերը: Չէ՞ որ կան բաներ, որոնք մենք կարող ենք անել կամ չանել: Ընտրությունը մերն է:

Նույնը՝ ներքին կյանքում: Իշխանությունը վերջին ընտրություններում հաղթել է ընտրակաշառքի եւ վարչական ռեսուրսի՝ այսպես ասած, հարյուրավոր «Սասի Արտակների» շնրհիվ՝ դա ինձ համար ակնհայտ է: Բայց այդ արձանագրումը չի տալիս հետեւյալ հարցի պատասխանը՝ իսկ ինչո՞ւ է պարտվել ընդդիմությունը: Պաշտոնական տվյալներով, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ստացել է 29 950 ձայն, իսկ ՕՐՕ-ն՝ 32 508 ձայն (հատուկ բերում են «դժգոհների» թվերը): Որքան հասկանում եմ, այս քաղաքական ուժերի ներկայացուցիչները չեն պնդում, որ ստացել են ավելի շատ ձայն եւ այդ ձայները նրանցից գողացել են. նրանք ասում են, որ ՀՀԿ-ն է իրեն ինչ-որ ձեւով հարյուր հազարավոր ձայներ ավելացրել:

Չեմ ուզում վիճարկել այդ պնդումը՝ չնայած, օրինակ, երբ ասվում է, թե քվեարկել են 100 հազար գոյություն չունեցող հասցեներից, ապա ցանկալի է, թերեւս, բերել դրանցից գոնե 10-ը: Բայց չխորանանք այդ խնդրի մեջ եւ ենթադրենք, որ ՀՀԿ-ի 770 441 ձայնից կես միլիոնը ինչ-որ անհայտ եղանակով կեղծվել է: Կմնա 270 441 ձայն: Դա կավելացնի՞ «Կոնգրես-ՀԺԿ»-ի եւ ՕՐՕ-ի ձայները: Իհարկե, ոչ: Հետեւաբար, իրենց ստացած ձայների մասին այդ երկու քաղաքական ուժերը պետք է խորհեն, վերլուծութուններ անեն: Այսինքն՝ մտածեն, թե ինչ պետք է անեին, բայց չարեցին:

Նման վերլուծություն ակնհայտորեն չի կատարվում: Դա էլ, իր հերթին, կասկածի տակ է դնում այդ երկու քաղաքական ուժերի ապագան: Եվ, հակառակը՝ ավելի հեռանկարային է դարձնում «Ելքը», որն իր ստացած 122 065 ձայների տերն է:

Նույնն է, իհարկե, միջազգային մասշտաբով: Ոչ մի թուրք, ոչ մի ադրբեջանցի, ոչ մի ռուս կամ ամերիկացի մեզ չի ստիպում, որ մենք իրար նկատմամբ լցված լինենք խանդով կամ նախանձով, որ մեր չինովնիկները աչք ծակեն իրենց դղակներով: Կամ՝ որ մենք Դավթաշենում ծառեր կտրենք: Այստեղ նույնպես ընտրության հնարավորություն կա: Եվ թուրքերն այս հարցում կապ չունեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ