Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարա­պետյանի խորհրդական Շուշան Սարդարյանի պատգամավոր դառնալուց հետո նրա տեղը կառավարությունում թափուր է մնացել:

Մեզ հասած տեղեկություններով՝ առաջիկայում թա­փուր տեղի համալրում է սպաս­վում: Մասնավորապես՝ հնարա­վոր է առաջիկայում վարչապե­տի մեդիայի հետ աշխատանք­ների գծով խորհրդական նշա­նակվի Հանրային հեռուստառադիոընկերության տնօրենի հատուկ նախագծերի գծով խորհրդական, «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակու­թյան նախկին ղեկավար Դիա­նա Մնացականյանը:

Նա կա­ռավարությունում աշխատելու փորձ ունի: Հ1-ից հեռանալուց հետո կես տարի Մնացականյանը զբաղեցրել է նախկին վար­չապետ Տիգրան Սարգսյանի մամուլի քարտուղարի պաշտո­նը: Սակայն 2009թ. ապրիլին կրկին վերադարձել Հ1»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ