Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թերթը զրուցել է քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովի հետ:

Հարցին` ընդդիմության դաշտում այս հակամարտությունը ձեռնտո՞ւ է իշխանությանը, քաղաքագետը պատասխանել է. «Եթե ընդդիմությունը մասնատված գնա ընտրությունների, ապա դա կարող է ձեռնտու լինել միայն իշխանությանը: Երբ առաջիկա համապետական ընտրություններին նախապատրաստվելու առաջին քայլերը տեսանելի դարձան, իշխանությունը կոալիցիոն նոր հուշագիր ստորագրելու միջոցով քաղաքական դաշտում խիստ որոշակի պարզաբանումներ մտցրեց:

Ուղղակիորեն արդեն հայտարարվել է, որ կոալիցիան հերթական խորհրդարանական ու նախագահական ընտրություններին մասնակցելու է կոնսոլիդացված: Հետեւաբար, իշխանությանը տրվելիք քվեներից ոչ մեկը չի կարող փոշիանալ»:

Ըստ Մարկարովի, եթե «ողջ ընդդիմադիր դաշտը դիտարկենք որպես ամբողջություն, որը ստանալու է ընտրողների քվեների որոշակի մասը, ապա իշխանության համար ոչ մի տարբերություն չկա, թե ընդդիմադիր ուժերից որը այդ քվեների որ մասը կստանա:   Ընդդիմության խնդիրն այլ է: Նրանք նախ պետք է անհանգստանան, որ ընդդիմադիր քվեատուները կարող են դադարել իրենց վստահել ու քվեները տան իշխանությանը կամ չքվեարկեն: Նաեւ պետք է հաշվարկեն, թե ընտրություններին մասնատված մասնակցելու պարագայում իրենք կկարողանա՞ն մուտք գործել խորհրդարան»:

«Բնականաբար իշխանությանը համապետական ընտրությունների ժամանակ շատ ավելի հեշտ է մրցակցել ընդդիմադիր մի քանի անհամախումբ, բաժան-բաժան գործող ուժերի, քան մեկ միասնական ընդդիմության հետ:

Առայժմ ընդդիմադիր դաշտում մենք ընդամենը մեկ համախմբում ենք տեսնում` իշխանության գալու գաղափարի շուրջ: Դա ՀԱԿ-ն է, որ համախմբվել է մեկ խարիզմատիկ առաջնորդի շուրջ: Այստեղ էլ հարց է առաջանում, թե կոնգրեսը կպահպանի՞ այս միավորումը մինչեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններ, նաեւ` դրանից հետո»,- նշել է նա:

Տպել
Ամենաշատ