Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հիշո՞ւմ եք Հայկական միջազգային ասամբլեայի պրեզիդենտ Սերժ Ջիլավյանին, մեծ կոմբինատորին ու միլիոնատիրոջը, ում ժամանակին համեմատում էին Օստապ Բենդերի հետ: Հակասական այս մարդը քանիցս հայտնվեց ռուսական ու անգլիական բանտերում՝ «փողերի լվացման», ապօրինի զենք–զինամթերք պահելու մեղադրանքներով: Նա էր, որ հայտարարեց, թե Վանո Սիրադեղյանը մարդիկ է ուղարկել իրեն վերացնելու, հետո պարզվեց, որ սուտ է:

Նախկինում «ալամ» աշխարհի հայերի ասամբլեայի պրեզիդենտը այժմ ապրում է իր ծննդավայրում՝ Ստեփանավանի Ագարակ գյուղում՝ հաշմանդամի սայլակին գամված: Այլեւս մեծ փողեր չունի: Ապրում է Ռուսաստանից տրամադրվող հիվանդության թոշակով, որը կազմում է 30000 ռուբլի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ