Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Տիգրան Սարգսյանին ժամանակին ԵՏՄ «վարչապետ» նշանակելու հիմնական պատճառը ԵՏՄ տարածքում ընդհանուր արժույթի անցնելու խնդրի լուծումն է եղել, որի վրա բանկային «մոնստր» համարվող Տիգրան Սարգսյանը եւ ԵՏՄ ինտեգրման եւ մակրոտնտեսական հարցերով կոլեգիայի անդամ Տատյանա Վալովան արդեն երկու տարի է, ինչ աշխատում են, սակայն այդպես էլ չի հաջողվում անցնել դրամավարկային-հարկաբյուջետային ԵՏՄ-ական ընդհանուր քաղաքականության:

Պատճառը Բելառուսն է. Բատկան չի համաձայնում, որովհետեւ Բելառուսի տնտեսությունը կքայքայվի։ Բելառուսը պետական օժանդակությամբ` դոտացիայով ապրող երկիր է։

Բատկան սպառնում է, որ այդ դեպքում ինքը ԵՏՄ-ից դուրս կգա, ու ԵՏՄ-ն կփլուզվի: Ռուսաստանի եւ ԵՏՄ-ի «հույսն» էլ այն է, որ Եվրոպայի վերջին դիկտատոր Լուկաշենկոն «շատ չի ձգի», ու, ի վերջո, իրենց կհաջողվի անցնել ընդհանուր վալյուտայի: Չնայած այս վիճակը ձեռնտու է թե՛ Ղազախստանին, թե՛ մյուսներին, որտեղ մտածում են` ԵՏՄ-ն ավելի շուտ «կվերջանա», քան Բատկան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ