Reviews
Լրահոս
Reviews
Երկուշաբթի
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրերս Medialab.am կայքի՝ Պնախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ ծաղրանկարի պատճառով կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանը լուրջ սպառնալիքներ է ստացել Հայկ Բերման Օհանյան անունով օգտատիրոջ կողմից:

Վերջինիս Ինստրագրամի էջում նշել է, որ ինքը դիպուկահար է, իսկ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցուպատասխանի ժամանակ, ըստ էության, չէր հերքել որ հայոց բանակի սպա է:

Արդյոք Հայկ Բերման Օհանյանը ծառայում է հայոց բանակում, նրան պատասխանատվության կանչե՞լ են մարդուն բացահայտ սպառնալու համար. այս հարցերն ուղղեցինք ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն հովհաննիսյանին:

Պարոն Հովհաննիսյան, Medialab-ի խմբագիր Մարիաննա Գրիգորյանի հասցեին սպառնալիքներ հնչեցրած Հայկ Օհանյան անունով օգտատերը ՊՆ սպա՞ էԼ

Ոչ:

Բայց Ինստրագրամի էջում նշել է՝ դիպուկահար է, եւ ասում է, որ հայոց բանակի սպա է:

Շատ բան կարող է ասել, բայց ինքը վաղուց հայկական բանակի սպա չէ:

Քանի տարի առաջ է սպա եղել:

Մի քանի տարի:

Իսկ Պաշտպանության նախարարն ի՞նչ վերաբերմունք ունի այս դեպքի կապակցությամբ, թեկուզ նախկին սպայի արարքի հանդեպ:

Իր արարքի վերաբերյալ համապատասխան վարույթ կա: Հետեւաբար՝ ամեն ինչ վարույթի շրջանակներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Partner news