Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Սեպտեմբեր 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից քաղաքացուն բոշա անվանելու հարցով էթիկայի հանձնաժողովում դեռեւս նախնական ուսումնասիրություն է կատարվում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի լրագրող Տիրայր Մուրադյանի հետ զրույցում ասել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 13-ին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել՝ առաջարկելով մարդկանց գումար հավաքել վիրավոր զինվոր Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար: Նախարարը հայտարարել էր, որ Դալլաքյանին հնարավոր չի օրենքով սահմանված կարգով  արտերկրում վիրահատելու համար փոխհատուցում տալ: Ֆեյսբուքյան օգտատեր Պետրոս Սարգսյանը նախարարի գրառման տակ մեկնաբանություն էր թողել՝ որակում տալով դրամահավաք նախաձեռնելու երեւույթին. «1000 դրամները պրծան, թե թազա բոշության ձեւ է»: Վիգեն Սարգսյանը վիրավորական պատասխան էր տվել օգտատիրոջը. «Բոշան դու ես»:

Պետրոս Սարգսյանը, ում հասցեին վիրավորական արտահայտություն էր արել Վիգեն Սարգսյանը, շաբաթներ առաջ դիմել էր էթիկայի հանձնաժողով:

Էթիկայի հանձնաժողովը «քնացրել» է նաեւ 2016 թվականին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ լրագրող Սիրանույշ Պապյանի ներկայացրած դիմումը: Սույն դիմում էլ նախնական ուսումանսիրության փուլում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Partner news