Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիրների հավաքների պատճառով Հայաստանի ֆուտբոլի առաջին տուրի առաջնության խաղերը քիչ էր մնում չկայանային: Բանն այն է, որ ապրիլի 16-ին նախատեսված էին մի քանի խաղեր, որոնց մինչեւ վերջին պահը ոստիկան չեն տրամադրել, իսկ, ըստ կանոնադրության, առանց ոստիկանի չի թույլատրվում խաղ անցկացնել:

Եվ այդ պատճառով որոշ խաղեր ուշացումով են սկսվել, վերջին պահին տրամադրել են ինչ-որ ոստիկանների, շատ անփորձ, այնքան, որ ֆուտբոլասերների մոտ տպավորություն է ստեղծվել, թե ոչ թե ոստիկան են բերել, այլ մեկին համազգեստ են հագցրել՝ կանգնեցրել:

Խոսքը, մասնավորապես, «Բանանց 2»-«Արարատ 2» խաղի մասին է, որը սկսվել է մոտ 10 րոպե ուշացումով, վերջին պահին էլ կին ոստիկան է հսկել խաղը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ