Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀԺ-ի տեղեկություններով, ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը ցանկանում է նոր կուսակցություն հիմնել եւ այդ նպատակով որոշակի բանակցություններ է սկսել մի քանի գործարարների հետ:

Ինչպես հայտնում են ՀԺ-ի աղբյուրները, Աղվան Հովսեփյանը մտադիր է իր կուսակցությունը ստեղծել Նիգ-Ապարան հայրենակցական միության բազայի վրա:

Ֆինանսական մասով էլ հույսը դրել է այլեւս նախկին հանրապետական, ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի վրա, որը նույն միության կենտրոնական դեմքերից է ու նախկինում միշտ հովանավորել է սույն միության միջոցառումները: Մեզ հայտնի դարձավ, սակայն, որ Ալեքսանյանը կտրականապես հրաժարվել է որեւէ ձեւով առնչություն ունենալ նոր ձեւավորվելիք ուժի հետ ու հստակ հայտարարել է՝ իմ հետ գործ չունեք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ