Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարեց, որ ՀՀ օրենսդրության համաձայն, պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը պետք է հանձնեն ԱԳ նախարարությանը: Ըստ հայտարարության, հուլիսի 31–ից հետո չհանձնված, ինչպես նաեւ կորած դիվանագիտական անձնագրերը անվավեր են ճանաչվելու: Նշենք նաեւ, որ բացի նախկին պաշտոնյաներից, դիվանագիտական անձնագրերը պահանջել են նաեւ բարձրաստիճան հոգեւորականներից` եպիսկոպոսներից, ինչը որոշ դեպքերում աղմուկ էր բարձրացրել: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի հետ զրույցում փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս եւ ի՞նչ չափորոշիչներով են եպիսկոպոսները դասվել նախկին պաշտոնյաների շարքում: Ի պատասխան, Տ. Բալայանը նախ ընդգծեց, որ հորդորը ոչ միայն հոգեւորականներին ու նախկին պաշտոնյաներին է վերաբերել, այլեւ բոլոր նրանց, ովքեր այն կրելու իրավունք չունեն:

Իսկ ինչ վերաբերում է հոգեւորականներին, նա նշեց. «Չափորոշիչը «Դիվանագիտության մասին» օրենքն է, որով սահմանված է այն անձանց ցանկը, որոնք կարող են կրել ՀՀ դիվանագիտական անձնագիր: Հոգեւորականներից այդ շարքում ընդգրկված է միայն Ամենայն հայոց կաթողիկոսը»:

Իսկ հարցին, թե այս պահին, ընդհանուր առմամբ, քանի՞ անձնագիր է վերադարձվել, Տիգրան Բալայանը պատասխանեց. «Անձնագրերի թիվը մի քանի տասնյակ է: Բացի այդ` դիվանագիտական անձնագրերի հետ հանձնման գործընթացը նաեւ այս օրերին է շարունակվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ