Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ. թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ) ԱԱԾ վերջին բացահայտումներից հետո որոշել է իր անունով գրանցված ունեցվածքը փոխել որդու` Պարույր Հակոբյանի անունով: «ՀԺ»-ին հաջողվել է կապ հաստատել Հակոբ Հակոբյանի (Թունելի Հակոբ) որդու` Պարույր Հակոբյանի հետ: Հարցին, թե ճի՞շտ է, որ ձեր հայրը ԱԱԾ վերջին բացահայտումներից հետո իր ունեցվածքը գրանցում է ձեր անունով, պատասխանել է. «Ոչ, ես արդեն 10 տարի է՝ իմ բիզնեսով եմ զբաղվում, հորս կողմից որոշակի նվիրատվություններ եղել են»:

Հարցին, թե վերջին ամիսներին նվիրատվություններ եղե՞լ են, Պարույր Հակոբյանը պատասխանել է. «Այո, բայց դրանք գումարի տեսքով չեն եղել, այլ ինչ-որ բաժնետոմսերի»:

Փաստորեն Պարույր Հակոբյանը հաստատել է մեր ունեցած տեղեկությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ