Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար նշանակված Տիգրան Խաչատրյանը, պարզվում է, դեռ նախարարի պորտֆելը չստանձնած, ճոխ-ճոխ խոստումներ է տվել վաղեմի ընկերոջը՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախկին նախարար Սուրեն Կարայանին: Մասնավորապես, խոստացել է, որ նրա համար կբարեխոսի վարչապետի մոտ, որ նշանակեն առաջին տեղակալ:

«Ինչպես մեր աղբյուրն է պնդում. «Տիգրանը որոշել է Սուրենի լավության տակից դուրս գալ: Բանն այն է, որ Տիգրանն ու Սուրենը ժամանակին միասին աշխատել են ֆինանսների նախարարությունում: Կարայանի նախարար նշանակվելուց հետո նա իր մոտ տեղակալ է բերել նաեւ Տիգրանին: Հիմա էլ հերթը հասել է Տիգրանին՝ Սուրենի համար բարեխոսելու եւ աշխատանքի տեղավորելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ