Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին տասնօրյակում Արցախում բավականին նկատելի կերպով ակտիվացել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որի ներկայացուցիչները ընտրություններին ընդառաջ հրապարակային հայտարարություններ են հնչեցնում։

Փաստ» թերթի տեղեկություններով, Դաշնակցությունը Արցախի քաղաքական դաշտում գործող ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական կուսակցությունների հետ ինտենսիվ կոնսուլտացիաների մեջ է մտել՝ մեկ միասնական թեկնածուով եւ ընդհանուր միասնական օրակարգով ընտրություններին մասնակցելու հարցում։

Ըստ տեղեկությունների, Դաշնակցությունը փորձում է իր դիրքորոշումները գեներացնել գլխավորապես ընդգծված ազգային գաղափարական «գծի» մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ