Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Հունվար 25
USD
482.26
EUR
544.28
RUB
6.14
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի ՏԻՄ ընտրությունների անակնկալ արդյունքներից մեկը Արմավիրի մարզի Փարաքար համայնքն էր, որտեղ ՔՊ-ն պարտություն կրեց։ Առաջատարն «Ապրելու երկիր» կուսակցությունն է՝ 48,94% ձայնով։ Ցուցակի առաջին համարը Վոլոդյա Գրիգորյանն է՝ Մերձավան համայնքի ներկայիս ղեկավար Լեւոն Գրիգորյանի որդին։ Գործող համայնքապետն առաջադրվել էր իր՝ «Դավիթ Մինասյան դաշինքով» եւ 23,51% է ստացել, իսկ ՔՊ-ն, որի թեկնածուն Լյուդվիգ Գյուլնազարյանն է՝ 27,54%։

Մեր տեղեկություններով, ընտրությունների արդյունքներն իմանալուց հետո իշխանությունը գործի է անցել՝ փորձում են Դավիթ Մինասյանի նկատմամբ ճնշումներ գործադրել, որպեսզի նա «Ապրելու երկրի» հետ կոալիցիա չկազմի։ Երեկվա դրությամբ ավագանի անցած քաղաքական ուժերը դեռ որոշում չէին կայացրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ֆոտոռեպորտաժներ