Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ այսօր Հանրային խորհրդի մշակութային հանձնաժողովը մտադիր է քննարկել Հաղթանակ զբոսայգու բարձունքում գտնվող տարածքում` Արարատ լեոան դիմաց «Նոյան տապան» կառուցելու հարցը: «Այս մտահղացման հեղինակը «ԱՐՄԱՐԵ» ընկերության նախագահ, «Գեղարվեստի կոմբինատ» ԱՊԸ տնօրեն Մարտուն Հարությունյանն է: Նրա նախաձեռնությանը միացել են մի քանի տասնյակ գրողներ, մտավորականներ: ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, որ նախաձեռնողներից մեկն է, նաեւ Հանրային խորհրդի անդամ է, երեկ մեր թղթակցին ասել է, որ տապանը կառուցվելու Է Աստվածաշնչյան իրական չափերին համապատասխան, ենթադրաբար` փայտից: «Պատմամշակութային համալիրի կառուցման իմաստն է համայն աշխարհին ցույց տալ, որ համաշխարհային ջրհեղեղից հետո Հայոց աշխարհի սրտից` Արարատ լեռից է սկսվել մարդկության երկրորդ վերածնունդը»,- ասել Է Կարեն Աղամյանը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ