Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է., Մինչ Հայաստանի ներքաղաքական վիճակը բավական լարված է, իսկ քպական պատգամավորները միմյանց հերթ չտալով քարկոծում են Սրբազան շարժումը, քպական պատգամավորներից մեկը ցուցահանդես է բացել:

Խոսքը պատգամավոր Դավիթ Դանիել յանի մասին է, որը, պատգամավոր լինելուց զատ, նաև նկարիչ է: Նրա ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մայիսի 15-ին կայացել է «Վերածնունդ» խորագրով իր անհատական ցուցահանդեսի բացումը Մոսկվայում: Ի դեպ, պատգամավորը շտապել է հավելել, որ ինքն արդեն Հայաստանում է, իսկ կտավները ցուցադրվելու են Մոսկվայում մինչև հունիսի 15-ը:

Հավելենք, որ Դանիել յանի ևս մեկ անհատական ցուցահանդես 2023 թ. հոկտեմբերին էր եղել, դարձյալ Մոսկվայում, այդ անգամ՝ ВДНХ-ում: Իսկ անցած տարվա հուլիսի 30-ին Փարիզում պատգամավոր նկարիչը մասնակցել էր Holy Art Gallery-ի կազմակերպած միջազգային ցուցահանդեսին` ներկայացնելով իր հեղինակած կտավները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ