Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին քարտուղար Արամ Աաֆարյանը, որ տեւական ժամանակ անհետացել էր տեսադաշտից, պարզվում է` աշխատում է «Ազգ» օրաթերթում, որպես քաղաքական վերլուծաբան, ինչպես նաեւ դասավանդում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Սաֆարյանը, որին մեր  թղթակիցը երեկ հանդիպել է պատահաբար, ասել է, թե բջջային հեռախոս էլ չի պահում: Հարցին` հնարավո՞ր է ԲՀԿ-ից դուրս գաք, նա արձագանքել է. «Ինչո՞ւ»: Սաֆարյանն այդպես էլ չի պատասխանել, թե որն էր պատճառը, որ այս անգամ պատգամավոր չդարձավ: Հիշեցնենք, որ  նա զբաղեցնում էր ԲՀԿ համամասնական ցուցակի 14-րդ համարը, բայց հետո ինքնաբացարկ հայտնեց: Սաֆարյանն ասաց ընդամենը, որ իրենց խմբակցության կազմի հրապարակումից 15-20 օր աոաջ արդեն գիտեր, որ պատգամավոր չի դառնալու:

Ժամանակին մենք տեղեկացրել էինք, որ իշխանական շրջանակներում խոսակցություններ են շրջում, թե Արամ Սաֆարյանն առաջիկայում ԱՊՀ երկրներից որեւէ մեկում դեսպան է նշանակվելու: Երեկ մեր թղթակիցը նրան հարցրել է` դեսպան նշանակվելու մասին խոսակցությունը հիմնազու՞րկ էր, պատասխանել է` ոչ: Փաստորեն, հիմա նման հավանականություն չկա՞: Այս հարցին էլ Սաֆարյանը պատասխանել է. «Ո՞վ է ասում»: Ի դեպ, նա հակված չի եղել զրույցի եւ արագ գնացել է դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի` պսակադրության արարողության մասնակցելու»,-գրում է թերթը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ