Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շաբաթ օրը երեւանյան մի շարք դպրոցների տնօրեններ հավաքել են ուսուցչական կոլեկտիվներին՝ հիմնականում տարրական դասարաններում դասավանդող ուսուցիչներին, եւ նրանց հրահանգել են աշակերտների ծնողներին ասել, որ իրենց երեխաներին անձամբ հանձնեն ուսուցիչներին, իսկ հետո էլ՝ դասերի վերջում գան եւ անձամբ ուսուցիչների մոտից իրենց երեխաներին տուն տանեն։ Բանն այն է, որ օրերս միջադեպ է գրանցվել. Երեւանի X դպրոցի տարրական դասարանի աշակերտներից մեկը դպրոցի բակից անհետացել է։ Դպրոցի անունը ճշտել երեկ թերթին չի հաջողվել։

Փոխարենը այս օրերին «ՉԻ»-ն ահազանգեր է  ստացել, որ Երեւանի դպրոցների բակերում շրջում են ինչ-որ մարդիկ, ովքեր մոտենում են երեխաներին եւ փորձում նրանց խոսեցնելով հեռացնել դպրոցի տարածքից։ Այդ մարդիկ ներկայանում են որպես լրագրողներ, որոնք նախ զանազան հարցերի միջոցով կոնտակտի մեջ են մտնում աշակերտների հետ, շահում են նրանց վստահությունը՝ ասելով, թե ուզում են, որ տեսախցիկի առջեւ աշակերտը պատասխանի իրենց հարցերին։ Ի դեպ՝ որոշ դպրոցների ուսուցիչներ երեկ արդեն հասցրել էին զգուշացնել ծնողներին, որ անձամբ ներկայանան դպրոց, երեխային հանձնեն բակում սպասող ուսուցչին, ապա գան եւ նրա մոտից տուն ուղեկցեն աշակերտին։ Շատերի մեջ ուսուցիչների այս հայտարարությունը խուճապ է առաջացրել։ Երեկ ահազանգողներից մի քանիսն ասել են, որ մոտակա շաբաթվա ընթացքում չեն պատրաստվում երեխաներին դպրոց տանել:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ