Հայաստանի գլխավոր դատախազությունն ընտրություններին ընդառաջ հանրային իրազեկման երկու տեսահոլովակ է պատրաստել:
Առաջին տեսահոլովակում դատախազությունը հիշեցնում է, որ ՀՀ Ազգային Ժողովի` 2012թ. մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների ընթացքում ընտրախախտումներ կատարած անձինք կենթարկվեն պատասխանատվության:
Ընտրախախտումների համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվություն:
ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված է 12 հանցատեսակ:
Երկրորդ տեսահոլովակը տեղեկացնում է, որ ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի հնարավոր իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման նկատմամբ դատավարական ղեկավարման եւ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու, համապատասխան դատախազությունների գործունեությունը համակարգելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ:











