Լոռիի մարզում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհին` Փամբակ գետում, այսօր` ապրիլի 7-ին, տղամարդու դիակ է հայտնաբերվել: Այս մասին հայտնեց NEWS.am-ի թղթակիցը Վանաձորից: Նրա փոխանցմամբ` այս պահին դեպքի վայրում աշխատում են Լոռիի ոստիկանները, Ոստիկանության Լոռիի մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը:

Ոստիկանները սպասում են փրկարարներին, որոնց հետ պետք է գետից դուրս բերեն դեռեւս անձը չպարզված տաղամարդու դին: Տղամարդը մոտ 30-40 տարեկան է, այլ տվյալներ չեն հաղորդվում, քանի որ ինքնությունը պարզ չէ: