Ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը OpenAI-ի դեմ հայցով դատավարության ընթացքում արհեստական բանականության (ԱԲ) զարգացման հնարավոր հետևանքները համեմատել է «Տերմինատոր» ֆիլմում մարդկության կործանման հետ։

«Մենք չենք ուզում, որ ամեն ինչ ավարտվի ինչպես «Տերմինատորում»։ Մենք ուզում ենք, որ ամեն ինչ ավարտվի ինչպես Ջին Ռոդենբերիի «Աստղային ճանապարհում»», — Մասկի խոսքերը մեջբերում է Fortune ամսագիրը։

Նրա խոսքով՝ դեռ 2015 թվականին ինքը OpenAI-ի գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանի հետ քննարկել էր ԱԲ-ն չարաշահումից պաշտպանելու հնարավորությունները։ Նա նշել է, որ այդ մտահոգություններն ավելի են ուժեղացել Google-ի համահիմնադիր Լարի Փեյջի հետ հանդիպումից հետո, որը Մասկին անվանել է «վիդոֆոբ» և մեղադրել նրան այն բանում, որ նա մարդկանց վեր է դասում մեքենաներից ու ալգորիթմներից։