Երևանում տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը։
Միջոցառումն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Դրանից հետո նախատեսված է գագաթնաժողովի լիագումար նիստը։
Այս տարի գագաթնաժողովն անցկացվում է «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսով։











