Մեր ծրագրի գլխավոր ուղղությունը պետք է լինի երիտասարդությունը: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը Լևոն Զուրաբյանը՝ ներկայացնելով ՀԱԿ-ի նախընտրական ծրագիրը:
«Եթե մենք ցանկանում ենք փոխել Հայաստանի տեսլականը դեպի այն իդեալը, որն ուզում ենք ներկայացնել՝ առաջին հերթին պետք է աշխատենք մեր ապագայի հետ: Ապագայի կերտելու բանալին ապագայի հետ աշխատելն է: Մեր ծրագրի գլխավոր ուղղությունն ապագան է»,- նշեց Զուրաբյանը:











