Միջադեպը տեղի է ունեցել երեկ Մասիսի Նոր Կյուրին բնակավայրում. ՔՊ կուսակցության անդամների հետ եղել է ծեծկռտուք, որի արդյունքում տուժել են մեր իրազեկման թիմի աշխատակիցները, մեր համակիրները, մեր քաղաքական թիմի անդամները։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արարատի մարզի պատասխանատուներից Հայկ Բաղդասարյանը։
Նա նշեՏեղում տեսել եմ մեր թիմի անդամներից Դավրեշ Հասանյանին և Մհերին։ Դավրեշի վիճակը այդքան էլ բարվոք չէր, ինքը առանց վերնահագուստի էր՝ ամբողջությամբ արյան մեջ։ Ես իրենց տեղափոխել եմ իրենց Մասիսի հիվանդանոց, որտեղ գնահատվել է իրենց վիճակը, որ ծեծկռտունքի արդյունքում ստացել էին վնասվածքներ։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ ոմն Արսեն, որը որ նաև ՔՊ Մասիսի ավագանու անդամ է և նաև երկրապահ կամավորականների միության Մասիսի տարածքային կառույցի ղեկավարն է, իրենց մասնակցությամբ եղել է ծեծկռտուք, որի արդյունքում տուժել են մեր թիմակիցները, այդ թվում նաև հղի կին, անչափահաս տղա, աղջիկներ, որոնք ենթարկվել են համընդհանուր ծեծի, ինչպես նաև խոչընդոտվել է մեր քարոզարշավը։ Այսինքն թույլ չեն տվել, որպեսզի իրենք իրականացնեն իրենց սահմանադրությամբ լիազորված իրավունքները»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ ԵԿՄ կառույցի ղեկավարը պնդում է, որ սադրանքը եղել է «Ուժեղ Հայաստանի» անդամների կողմից, Հայկ Բաղդասարյանն ասաց. «Մեր թիմակիցների կողմից սադրանք չի եղել, մեր թիմակիցների շրջանակում եղել են 2-3 տղամարդիկ, մյուսները եղել են աղջիկներ։ Իրենք շատ կոպիտ փողոցային բառապաշարով ասել են՝ հեռացեք այստեղից, դուք այստեղ անելու բան չունեք։ Ինձ հասած տեղեկություններով նաև տարածքում է եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։
Իրենք են հրահրել, իրենք են առաջինը հարվածել, տեսանյութերում ամեն ինչը պարզ երևում է։ Իինչպես իրենց ղեկավարն է փողոցում պատվարժան բժշկուհուն բրդում, փորձում հարվածել, հետ կանչում, քաշքշում, նույն ձևի իրենք են, իրենցից ի՞նչ պահանջենք։ Սրանք փոքրիկ խմբակի հերթական դրսևորումներն է իրենց էքսցենտրիկ առաջնորդի ղեկավարությամբ։ Ես գիտեմ, որ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այնքան անբարոյական են, որ իրենք են գնում հաղորդում տալիս առաջինը, որ իբրև թե մենք իրենց դրդել ենք, որ իրենք գնան այս քայլերին։
Մեր թիմից հարցաքննվել է մեկ հոգի անչափահաս, որը նույնպես ծեծի էր ենթարկվել։ Նա հետազոտվել է, Աստծուն փառք, որ վնասվածքներ չի ունեցել։ Մեր կողքը ապրում են մարդիկ, որոնք ունեն հայկական ազգանուններ, բայց իրենք բնույթով ադրբեջանցիներ են։ Միայն ադրբեջանցին կարող է հղի կնոջ, աղջկա վրա ձեռք բարձրացնել։ Ընդ որում, բռնություն գործադրողը ոչ միայն ԵԿՄ անդամ է, այլև Մասիսի ավագանու ՔՊ խմբակցության անդամ է։ Այսինքն, մարդը ակնհայտ քաղաքական իր նախասիրություններից ելնելով մարդ է ծեծում օրը ցերեկով ու բոլորի աչքի առաջ»։
Նա հավելեց, որ այս պահին բոլորը դուրս են գրվել հիվանդանոցից։
Իր հերթին միջադեպին մասնակից հղի կինը՝ արցախցի Ռոքսանա Գալստյանը պատմեց. «Մենք մեզ համար մեր քարոզարշավն էինք հանում, իրենք եկան ու սկսեցին մեր վրա մատ թափ տալ, մատ ցույց տալ, ու անմիջապես ավտոյից հելան ու հարձակվեցին կանանց վրա։ Եթե հիմա իրենք կանանց վրա են ուժ գործադրում, չեմ կարող ասել, մնացած դեպքերում ինչ կարող են անել։ Տարեց մարդու են խփում։ Տեսանյութում լսվում է, որ ես ասում եմ, որ ես հղի եմ, եթե ինձ մի բան լինի, ով է պատասխան տալու։ Ասում է՝ բա որ հղի ես, ինչի ես եկել այստեղ։
Մենք մեր քարոզարշավն էինք անում, իրենք մատ էին թափ տալիս մեքենայից։ Մեր Դավոն ասեց՝ չի կարելի, աղջկեք են։ Իրենք ավտոյից դուրս եկան ու միանգամից հարձակվեցին Դավիթի վրա։ Մոտեցանք, որ կռիվ չլինի։ Իրենք միանգամից խփում էին, այսինքն խփում է իմ գլխին, երկրորդ հարվածը, մի հատ տարիքով հոպար էր, գալիս է դեպի ինձ, որ խփի, այդ պահին ես գոռում եմ։ Դավիթն է մոտիկանում ու հարվածը ինքն է ուտում»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում











