Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այցելել է Էջմիածնի թիվ 14/11 ընտրատեղամաս և քվեարկել Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրություններում։

Հայաստանի խորհրդարանն ընտրվում է համամասնական համակարգով, այսինքն՝ միայն կուսակցական ցուցակներով։ 9-րդ գումարման Ազգային ժողովի մանդատների համար պայքարում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Խորհրդարան անցնելու շեմը կուսակցությունների համար 4% է, իսկ դաշինքների համար՝ 8%։