Մենք պետք է առաջնահերթություն տանք Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների մերձակայքում ավտոկայանատեղիների ենթակառուցվածքների զարգացմանը։ Այս մասին հունիսի 29-ին կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Որպես օրինակ՝ նա, մասնավորապես, մատնանշել է «Գարեգին Նժդեհի հրապարակ» մետրոյի կայարանին (հարավային վերջնակայարան — խմբ․) հարակից տարածքը։ «Սրանք այն հիմնական կետերն են, որոնցից վարորդները կարող են օգտվել՝ թողնելով իրենց մեքենաները և անցնելով հասարակական տրանսպորտին»,— պարզաբանել է Ավինյանը։