Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանի Մոսալլահ մզկիթում մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը:

Փաշինյանին ուղեկցում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կառավարությունից NEWS.am–ին հայտնում են, որ վարչապետն իր ցավակցություններն է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանին, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին, ինչպես նաև Ալի Խամենեիի ընտանիքի անդամներին:

Հրաժեշտի արարողության ընթացքում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Ալի Խամենեիի հիշատակին և գրառում կատարել սգո մատյանում:

Նշենք, որ այսօր առավոտյան Ալի Խամենեիի մարմինը տեղափոխել են Թեհրան, իրանցիները սկսել են հրաժեշտ տալ այաթոլլային։

Թեհրանի խոշորագույն ՝ Մեծ Մոսալ մզկիթի պատվանդանի վրա երեք դագաղ է տեղադրվել ՝ Ալի Խամենեիի, նրա 14 ամսական թոռնուհի Զահրայի և նրա դուստր Բոշրայի: Նրանք սպանվել են ամերիկա–իսրայելական հարվածների առաջին օրը՝ փետրվարի 28-ին։

Վերջին հրաժեշտի արարողությունը կանցկացվի Իսլամական Հանրապետության մի քանի քաղաքներում։ Այն կտևի մինչև հուլիսի 9-ը։ Սգո միջոցառմանը նախատեսվում է 100 երկրների ներկայացուցիչների մասնակցություն։

Թեհրանում հրաժեշտի արարողությունը տեղի կունենան հուլիսի 4-ից 6-ը, իսկ Ղոմում՝ հուլիսի 7-ին։ Հուլիսի 8-ին Խամենեիի մարմինը նախատեսվում է տեղափոխել Իրաք, որպեսզի շիա մուսուլմանները վերջին հարգանքի տուրքը մատուցեն։ Հուլիսի 9-ին այաթոլլան կհուղարկավորվի իր հայրենի Մաշհադ քաղաքում։